13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ է բանկը զոհերի անվան տակ շոու անում. Ժողովուրդ

Նախորդ շաբաթվա ընթացքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց Լեռ­նային Ղարաբաղի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների’ իրենց բանկում ունեցած վարկային պարտավորություններն ընդհատելու մասին: «Հայբիզնեսբանկի» այս հայտա­րարությունը հայաստանյան որոշ բան­կերի կողմից համարվեց փիիառ քայլ եւ «անլուրջ շոու»: Թերթը «Հայ- բիզնեսբաևկ»-ից հետաքրքրվեց’ արդ­յո՞ք իրենք արդեն գիտեն, թե զոհված ազատամարտիկի, զինծառայողի քանի՞ ընտանիք է իրենց բանկում վարկառու: Պարզվեց’ոչ:

«Գոնե մեկ շաբաթ պետք է սպասենք, որովհետեւ մարդիկ զբաղված են հուղարկավորությամբ, հոգեհանգստի արարողությամբ եւ վարկերն իրենց մտքով չի անցնում: Բայց մեր մասնաճյու­ղերի կառավարիչներին հանձնարար­ված է, որ իրենց բազաներում ուսումնա­սիրեն, ընդառաջ գնան եւ հաճախորդնե­րին լրացուցիչ տեղեկացնեն: Մյուս շա­բաթվա սկիզբ մենք հանդես կգանք տվ­յալներով»,- պատասխանեցին բանկից:

Իսկ ինչո՞ւ է «Հայբիզնեսբանկ»-ը օդում զոհերի անվան տակ շոու անում: Մեր այս հարցին բանկից պատասխանեցին. «Այս պարագայում ճիշտ չէ նման մեկնաբանություններ անել, ամոթ է: Բայց կան նաեւ այլ բանկեր, որոնք նույնպես այս նախաձեռնությամբ են հանդես եկել: Փիառ անելու խնդիր չկա, սա զուտ սրտացավության աջակցության նպատակ է հետապնդում»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ