Քոչարյանը կկոնսոլիդացվի՞
Նախագահ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո քաղաքական կուլիսներում առկախված է հարցը`արդյո՞ք նախագահների կոնսոլիդացիան լիարժեք կլինի, երկրորդ նախագահ Քոչարյանը և՞ս կկոնսոլիդացվի:
Հնարավո՞ր է երեք նախագահները կոնսոլիդացվեն, նույն սեղանի շուրջ քննարկում ծավալվի համազգային հարցերի շուրջ:
Պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց. ‹‹Ես կարծում եմ, որ նման իրավիճակներում մեր հանրությունը յուրօրինակ կերպով միշտ համախմբվում է: Նախագահների հանդիպումը կարևոր է ու ողջունելի: Նման կոնսուլտացիաները կարևոր են: Կոնսոլիդացիոն քայլերն ինչքան շատանան, այնքան ավելի լավ կլինի: Ես չէի ուզենա կանխատեսումներ անել՝ Քոչարյանը և՞ս կկոնսոլիդացվի: Քոչարյանի շրջապատի մարդիկ, միգուցե, կարողանային պատասխանել: Ամեն դեպքում, այս իրավիճակում կոնսոլիդացիոն յուրաքանչյուր քայլ էական է››: