15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի. Վարդան Այվազյան

Այսօր լրագրողների  հետ հանդիպման տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեցին՝ այս օրերին մեզ կոնսոլիդացիան շատ է պետք:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հարկ է գտնել ուղիներ՝ գումարներ տնտեսելու ու ռազմատեխնիկական նոր միջոցներ ձեռք բերելու համար:

Henaran.am-ի դիտարկմանը` պաշտոնյաներին պետությունը տրամադրել է բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, ինչու՞  իշխանությունները չեն կրճատում ավտոմեքենաների թիվը, ինչու՞ չեն գնում համեմատաբար  ավելի էժան ավտոմեքենաներ, Վարդան Բոստանջյանն արձագանքեց. ‹‹Մի ավտոմեքենայի գնին 2 թռչող անօդաչու սարք կարող ենք գնել››:

‹‹Ինձ սպասարկող մեքենան արժե 35 հազար դոլար: Դրանով անօդաչու թռչող սարք չեն կարող գնել››, – ասաց Վարդան Այվազյանը:

Henaran.am-ի թղթակիցը նկատեց` 35 հազար դոլորը ևս  հնարավոր է կրճատել, Վարդան Բոստանջյանն էլ միջամտեց. ‹‹Թող  պետության հաշվին ոչ մեկն էլ թանկարժեք ավտոմեքենանաներ չվարի››:

Այվազյանն ասաց՝  էժան ավտոմեքենաների ծախսերն ավելի շատ են լինում: Հետո հավելեց՝ եթե իրեն մնա, ինքը կարող է ոչ մի ավտոմեքենա էլ չունենալ: Խնդիր չի տեսնում դրանում:

‹‹Եթե դուք  հիմա ասում եք՝ ամեն ինչ ռազմաճակատի համար, կասեմ՝  ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի: Ես   Ժամանակին բեռնակիր եմ եղել: Այս մասին որ ասում էի, ոմանք ծիծաղում էին: Ես խնդիր չունեմ:  Ես կարող եմ ոտքով էլ ման գալ››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ