15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ն ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ տարածաշրջան կատարած այցն ու ամփոփիչ հարցազրույցը տարբեր ռակուրսներով վերլուծության ենթարկվեց:

Այն առավելապես դիտարկվեց հատկապես Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների համատեքստում՝ դրանից բխող արձագանքներով, սակայն ոչ պակաս կարևոր էր նրա հայտարարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ:

Դ. Մեդվեդևը մասնավորապես հայտարարել է, որ շատերն են ցանկանում, որ գործընթացում իրավիճակ փոխվի ու կոնֆլիկտը հաջորդ սերունդներին չփոխանցվի, սակայն անընդունելի է ամեն գնով դրա կարգավորումը՝ ինչ-որ մեկի հաշվին:

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ եթե ընտրելու լինի՝ հիմնախնդրի արագ լուծումը՝ արյուն թափելու գնով, թե խնդրի սառեցումը, ապա նա միանշանակ կընտրի հիմնախնդրի սառեցումը:

Հաշվի առնելով այս կարևոր ժամանակաշրջանում Մեդվեդևի ռեգիոնալ այցն ու առաքելությունը, դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանը որպես տարածաշրջանի ամենաակտիվ խաղացող, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, գոնե այս փուլում հակված է ստատուս քվոյի պահպանմանը, ինչի մասին այդքան սարսափով խոսում են Ադրբեջանում՝ բացահայտ հայտարարելով, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ