22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Օդից կախվածները- /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ակտիվորեն շարունակում են տարածել լուսանկարներ, որով փորձում են փաստել, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են Ֆիզուլին»։

Տարածված այս լուսանկարը, սակայն, ակնհայտորեն մշակված է համակարգչային ծրագրերով։

Նշենք սակայն, որ սոցցանցերի հայ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են կախված», իսկ ձեռքի դիրքից երևում է, որ նա երկու «աջ ձեռք» ունի։

Ավելին, պարզվում է, որ այն ցուցանակը, որի վրա «հպարտորեն բարձրացել են» ադրբեջանցիները, գոյություն չունի արդեն 1996 թվականից։

Համաձայն ադրբեջանական կողմի նրանք անգամ կարողացել են «գրավել» նաև Թալիշն ու Ջաբրայիլը, իսկ մի տեսանյութի համաձայն անգամ Թալիշում ադրբեջաներեն ցուցանակ է տեղադրում։

Տեղեկությունը, սակայն, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին փաստում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք եղել են ԼՂՀ-ի կողմից վերահսկվող այդ տարածքներում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ