Հայ շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/04/46464646-1024x680.jpg)
2016 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի չորս շախմատիստուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը:
Մրցաշարը տեղի կունենա ռումինական Մամայա քաղաքում, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը:
Հայաստանի չորս պատվիրակներ էլ կմասնակցեն ապրիլի 11-ին ԱՄԷ-ում մեկնարկող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարին: Մեր հայրենակիցներից գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրեասյանը եւ կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: