25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‹‹Ինադ անելը›› չի աշխատում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ: Այդուհանդերձ, նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henarana.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյոք պաշտոնական Երեւանը ստեղծված պայմաններում կարող է որեւէ կերպ արձագանքելով դիվանագիտական ազդակներին` իրավիճակ փոխել.

‹‹Կասեմ հետևյալը. եթե Հայաստանն ուզում է ազդեցիկ երկիր լինել, պետք է ոչ թե քննադատական ելույթներ ունենա, այլ ստեղծի այնպիսի հզոր երկիր, որ ԵՏՄ անդամ  երկրների վարչապետերի մտքով  անգամ չանցներ արհամարհել մեր երկրին ու այդ գագաթնաժողովը Մոսկվա տեղափոխել: Եթե երկիրը հզոր է լինում,  արտաքին քաղաքականության մեջ մյուս բոլոր երկրները հարգում են տվյալ երկրին: Քաղաքականության մեջ նեղանալն ու ‹‹ինադ անելը›› չեն աշխատում: Ով հզոր է, դա ցույց է տալիս իր քայլերով››, – եզրափակեց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ