01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով կանխել ռազմական մատակարարումները Ադրբեջանին

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելուց բացի, անհրաժեշտ է ջանքեր ներդնել, հնարավոր բոլոր միջոցներով, կանխելու ռազմական մատակարարումները Ադրբեջանին:

Զենքի առևտուրը մեծ եկամուտներ ապահովող ոլորտ է, որում հստակ արտահայտված է նաև քաղաքական գործոնը: Հասկանալի է, որ հեշտ չէ ստիպել զենքի բիզնեսով զբաղվող պետություններին նման քայլի գնակ, սակայն պետք է անել առավելագույնը:

Կար մի ժամանակ, երբ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարող երկրները հայտարարում էին, թե ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի՝ փորձելով հիմնավորել իրենց գործարքները, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի հիմնավորումները «գրոշի արժեք» չունեն, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու առումով թերևս ահավասարը չունի: Ու դժվար թե այս մասին արտերկրում չգիտեն:

Հ.Գ. Իհարկե Թուրքիան կա ու կա ու եթե անհրաժեշտ լինի այդ մատակարարումները կիրականացնի նույնիսկ գաղտնի ճանապարհով, սակայն դա հարցի միայն մի կողմն է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ