09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ին մերժեցին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց մերժել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ օրենսդրական նախա­ձեռ­նու­թյունը ՛՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին”, որով առաջարկվում է դատապարտյալների մահապատիժը սահմանել 21 տարեկանից նախկինի 18 տարեկանի փոխարեն:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս պահին նախարարությունում աշխատանքային խումբ կա, որն այս հարցը քննության է առնում: ՛՛Կառավարությունն այս փոփոխությունը ոչ նպատակահարմար է գտնում՛՛,-ասաց նախարարը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի 103 ցմահ դատապարտյալներից 22-ը դատապարտվել են մինչեւ 21 տարին լրանալը, որոնցից 15-ը զինվորական  ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18- 20 տարեկանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ