Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջին իրադարձությունները ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակն են: Նա նշել է, որ մեծ համախմբում կար, ինչն աննախադեպ է։
«Թշնամին չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում «կազատագրեն» թե’ Ղարաբաղը, թե’ հարակից տարածքները»,- ասել է նա:
Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանն իրականացրեց պատրաստված, պլանավորված հարձակում:
«22 տարի պատրաստած հարձակում էր: Թե ինչ է եղավ արդյունքը` բոլորի աչքի առաջ է։ Ադրբեջանի իշխանությունները հանրությանը երկար ժամանակ հեքիաթներով են պահել»,-ասել է նա։
Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, եւ Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ:
«Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս գա, քանի որ պատերազմ է հրահրում»,- ասել է նա։