16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Լռության երթ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ անցկացնել ի հիշատակ նահատակների։
Ժամը 19:00-ին մոմերով և ծաղիկներով Ստ. Շահումյանի հրապարակից շարժվելու ենք դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացնենք խորհրդանշական մոմավառություն։

Խնդրում ենք գալ մոմերով եւ ծաղիկներով: Սոցցանցերում նման նախաձեռնությամբ են հանդես եկել մի խումբ քաղաքացիներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ