07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում։

Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ:

Ադրբեջանին զսպող առանցքային գործոնն անկասկած հայկական զինուժն է. Սակայն չի խանգարի զուգահեռ ստեղծելու զսման միջազգային մեխանիզմներ, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան ադրբեջանական սադրանքները կանխելու հարցում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ