Մոռացել են, որ զինադադար էին աղերսում. Հ. Նաղդալյան
Այս օրերին չեն դադարում ադրբեջանական մամուլում հրապարակվել Ադրբեջանի քաղաքական գործիչների ու դիվանագիտական կորպուսի հիստերիկ պոռթկումները, և ապատեղեկատվությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձերը: Դրանցից էր, թերևս, նախօրեին ադրբեջանական մամուլում տեղ գտած՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նամակը ուղղված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, որտեղ ադրբեջանցի պատվիրակը ոչ ավել ոչ պակաս պարծեցել էր , թե իր երկիրը ի զորու է ,,,ազատագրել գրավյալ տարածքները,,: Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից.
-Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քաղաքական, խորհրդարանական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների և ղեկավարների խոսքը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ բացարձակ հակառակն է, կամ, ինչպես ասում են՝ ,,с точностью до наоборот,, : Ստել, նենգափոխել փաստերը, խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում և կազմակերպություններում՝ սա Ադրբեջանի մշտական ու սովորական դարձած վարվելակերպն է: Մեծախոսությունն էլ առավել քան բնորոշ է հարևան երկրին՝ մոռացել են, որ զինադադար էին աղերսում , մոռացել են այս տարիների ընթացքում իրենց բազմաթիվ սադրանքները, որոնց բազմիցս գերազանցող պատժողական պատասխաններ է տվել հայոց բանակը: Հիմա էլ ՝ սարը երկնեց , ի՞նչ ծնեց: Երեք- չորս օրերի ընթացքում, հսկայական մարդկային զոհեր տալով ՝ թե հայկական , և թե ադրբեջանական կողմից, բազմաթիվ երիտասարդների կյանքի գնով հույս ունեին , թե կարողանալու են գոնե մի երկու տեղ, մի երկու մետր առա՞ջ գնալ: Այդ էլ ,,երազանք,, մնաց: Ախր ինչո՞ւ եք սկսում, չէ՞ որ դուք էլ գիտեք, որ դուք միայն գիշերը քնած սպային կացնահարող, միայն ծերունիների նկատմամբ վայրագություններ անող, միայն ծանր տեխնիկաներով դպրոց գնացող երեխաներ հրետակոծող, սպանող եք: Անեք ու բարդեք դիմացինի վրա:
Այդ ամենը վաղուց արդեն ոչ մի տրամաբանության չի դիմանում: Աշխարհի աչքի առաջ CNN-ի մեկնաբանը ընդամենը մեկ տրամաբանական հարցով ամեն բան հստակեցրեց՝ ,,Ղարաբաղը 20 տարի խաղաղ, ինքնուրույն կյանքով է ապրում, իրենց ինչի՞ն էր դա պետք,,:
Քանի որ հոդաբաշխ պատասխան չի էլ կարող լինել , ժամանակն է հին ոգով նոր ստեր շարադրելու, ինչին որ եռանդուն կերպով նորից լծվել է հարևան պետությունն իր գործիչներով՝ ի դեմս Սամեդ Սեիդովի: Եվս մեկ անգամ միջազգային հանրության աչքերին թոզ փչելով՝ իրենց ,,դեմոկրատ,, նախագահի, քաղբանտարկյալների ազատման, քաղաքացիական հասարակության գործունեության համար խոչընդոտների ,, վերացման ,, և այլնի մասին՝ այս ստի հետ մեկտեղ մատուցելով նաև՝ ,,միակողմանի կարգով,,, ,,անսալով միջազգային հանրության՝ կրակը դադարեցնելու հորդորներին,, և այլ կեղծ քարոզչությունը:
Իրականությունը, սակայն, այն է, որ այսօր որևէ մեկին խաբել հնարավոր չէ, աշխարհը շատ լավ հասկանում է և կարողանում մեկնաբանել , թե ինչ է կատարվել իրականության մեջ՝ ով է նախահարձակը, ով՝ իրական ագրեսորը, ով է անվերջ տվայտանքների մեջ և խնդիր ունի անընդհատ հայատյացություն ու քսենոֆոբիա սերմանելու , և ով՝ անվերջ սպառազինվելով իր՝ թե՛ հռտեորաբանությամբ և՛ թե գործողություններով ահաբեկչություն իրականացնում: Համաշխարհային ԶԼՄ-ները հայտարարությունից անմիջապես հետո աշխարհով մեկ ցուցադրեցին շարունակվող հրետակոծությունները, կիրառվող ծանր տեխնիկաները, ու ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ամենաբարձր մակարդակով բոլորով իրար հետ ստախոս են: Որևէ մեկին այսօր չես կարող մոլորեցնել նաև քաղբանտարկյալների ազատագրման մասին լուրերով: Տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի այդ քայլից հետո ԵԽԽՎ-ի լայն շրջանակներում լուրջ դժգոհություն է առաջացել՝ որակելով այն որպես ևս մեկ անգամ թոզ փչելու կամ խաբելու քաղաքականություն, քանզի Ադրբեջանի քաղհասարակության խոշորագույն գործիչները, մարդու իրավունքների պաշտպանները, քաղբանտարկյալները՝ այդ թվում՝ Խաջիդա Իսմաիլովան, Իլգար Մամեդովը և այլք, դեռևս շարունակում են բանտարկված մնալ և նույն ճնշումների ենթարկվել: Այնպես որ՝ սա ադրբեջանական ոգով հերթական ապատեղեկատվություն է և ստերի ևս մի շարան: