22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմենակը յուրահատուկ էր. հերոսի մասին պատմում է նրա դասընկերուհին /վիդեո/

‹‹Արմենակ Ուրֆանյանի հետ դպրոցում եմ սովորել: Նրան բնորոշելիս խոսքեր գտնել չեմ կարողանում: Հպարտություն եմ զգում ու կորստի ցավ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Ուրֆանյանի համադասարանցին` Զառա Չիդիմյանը:

Ուրֆանյանի դասընկերուհին ասաց,  որ քաջարի հայորդին դեռ մանկուց երազում էր ուսանել Ռազմական ինստիտուտում ու կյանքը նվիրել հայրենիքի ծառայությանը: Արցունքները խեղդելով` հերոսի դասընկերուհին փորձեց  մի քանի բառով բնորոշել Ուրֆանյանին.

‹‹Հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան, որ սովորել եմ նրա  կողքին: Որպես մարդ` յուրահատուկ էր, ժպտերես  ու  կենսախինդ: Փառք մեր բոլոր զինվորներին ու մեր հերոսին` Արմենակ Ուրֆանյանին››:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ