Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը կայցելի Երեւան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցին։
«ՌԴ բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կարգավորման նպատակով: Տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Հուսով ենք, որ ռուսական կողմի այս ինտենսիվ ջանքերը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամուր հաստատմանը և խնդրի խաղաղ կարգավորման նպատակով բակացային գործընթացի վերսկսմանը»,- նշել է Զախարովան: