08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելու դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը. Ֆրանց Կլիցեւիչ

«Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը։

«Մեզ ձեռնտու չէ այն, թե ինչպես են նրանք օգտվում այդ տեխնիկայից, եւ մենք իրավունք ունենք այդ մասին ասել, որոշակի ճնշում գործադրել: Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե վերջ չտրվի ռազմական էսկալացիային և ռազմական հակամարտությանը»,- ասել է նա:

Կլինցևիչն ասել է, որ օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համակարգեր-համազարկային կրակ: «Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ օգտագործվել են լրջագույն զինատեսակներ՝ ТОС-1 համակարգեր: Դա շատ ժամանակակից զինատեսակ է` հագեցած թերմոբարիկ զինամթերքով, և այն որպես օրենք օգտագործվում է, երբ պատրաստվում է հարձակման լուրջ օպերացիա»,- նշել է նա։

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելու դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ