Փոստանջյանը կոչ արեց
«Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններ, արդարև, հնչեցին և դեռ կհնչեն: Նախորդ տարիներին էլ են հնչել այդպիսի հայտարարություններ: Ադրբեջանի ռազմական նկրտումների վրա, սակայն, այդ հայտարարությունները չեն ազդում: Դրանք չեն ազդում նույնիսկ միջազգային հանրության վրա», – այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա տեղեկացրեց, որ Արցախի անկախությունը ճանաչելու համար նախկիմում էլ «Ժառանգություն»-ը առաջարկություններ է ներկայացրել, բայց մերժվել է: Փոստանջյանը կոչ արեց ընդունել Արցախի անկախությունը և այս հարցում լինել միահամուռ: