15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը` կոալիցիոն նոր հուշագրի հավանականության մասին

“Օրակարգում նման քննարկում չունենք”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման մասին մամուլում շրջանառված տեղեկությանը, ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Միեւնույն ժամանակ Գալուստ Սահակյանը ընդգծել է. “Մեր սկզբունքը հետեւյալն է` որքան համագործակցությունը քաղաքական թիմերի միջեւ մեծ լինի, այնքան լավ ընտրություններ կլինեն, իսկ դա անհրաժեշտություն է մեր երկրի համար եւ դրանից շահելու է միայն մեր պետությունը”:

Մեր հարցին, թե այսուհանդերձ, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հնարավորություն բացառվա՞ծ է, թե ոչ,  Գալուստ Սահակյանը պատասխանել է .”Մինչեւ համապատասխան հայեցակարգեր չմշակվեն եւ հասարակությանը չներկայացվեն, ցանկացած համագործակցություն ինքնանպատակ կլինի: Ես չեմ կարող ասել` ժամանակն է թելադրում”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ