23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանը տաքացավ, ‹‹ջեբկիր›› անվանեց

ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միջազգային հանրությանն  ակնհայտ է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է,  բայց , այդուհանդերձ, գործուն քայլեր չի ձեռնարկում:

«Կուզեի անդրադառնալ նաև ԵԽԽՎ պաշտոնը զբաղեցնող իսպանացի ‹‹ջեբկիր›› նախագահ Պեդրո Ագրամոնդի խայտառակ հայտարարություններին: Նա ռազմական հանցագործ է դարձել, մի պաշտոնյա, որ պարտավոր է լինել անաչառ, երեկ սատար է կանգնել Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով խաղաղ բնակչության սպանդին: ՀՀ-ն պարտավոր է իր հստակ վերաբերմունքը հայտնել ստահակ Պեդրո Ագրամոնդի նկատմամբ. նա ռազմական հանցագործ է»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին  նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել Պեդրո Ագրամոնդի հետ ու մանրամասներեն տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիվ-ահաբեկչական քաղաքականության մասին. «Մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ԵԽԽՎ բոլոր պատվիրակներին ներկայացնելու իրականությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ