Մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է
Էդիկ Բաղդասարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել.
«Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են:
Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները:
Այսօր անընդհատ մտածում էի 18-20 տարեկան զինվորների մասին, ես իսկապես չգիտեմ կա աշխարհում որեւէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եւ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը, մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է»: