Սերժ Սարգսյանը դադարեցրեց նրանց լիազորությունները
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 18-ի ԱԽ-5-Ո-5 և ԱԽ-5-Ո-6 որոշումներով ներկայացված առաջարկությունները` Սերժ Սարգսյանը որոշել է. 1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի լիազորությունները 2016 թվականին մարտի 23-ից համարել դադարած: 2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի լիազորությունները 2016 թվականին մարտի 23-ից համարել դադարած: