15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գոռի երգը կլինի՞ լավագույնների ցանկում

Այսօր` մարտի 2-ին, կընտրվի այն երգը, որը ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը կկատարի ”Եվրատեսիլ 2013”-ում, որ այս անգամ կայանալու է մայիսի մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Henaran.am-ին հայտնեց, որ ներկայացվել է 70-ից ավելի հայտ, դրանցից ընտրվել են չորս լավագույնները: Երգեր են ուղարկվել նաև այլ երկրներից: ”Հեռուստադիտողը և ժյուրին 50/50 հարաբերակցությամբ կընտրեն լավագույն երգը”,-ասաց նա:

Նշենք, որ Գոռ Սուջյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, որ ինքը ևս երգ է գրել և շատ կցանկանար, որ այն ևս կատարել: Հարցին, թե արդյոք այդ երգն էլ է ընդգրկված լավագույնների ցանկում Գոհար Գասպարյանն ասաց, որ իրենք հեղինակների անունները չեն հայտնում: ”Հեղինակների անուններ չենք ասում,որովհետև չենք ուզում, որ կտրականություն լինի քվերակություն կատարելիս: Մարդիկ ընտրելու են ոչ թե իմանալով, թե ում երգն է, այլ զուտ երգը”,-բացատրեց ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավարը:

Երգի ընտրությունը կայանալու է ժամը 21:30-ին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ