19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ոստիկանապետը պահանջել է անհանդուրժող լինել /վիդեո/

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծել է  ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջել, որ անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ