29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունները շահագրգռված են, որ ընտրություններ ազատ ու արդար անցկացվեն. Կարինե Աճեմյան

Ինչպես արդեն հայտնել ենք, վաղը՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները:

Անդրադառնալով այս թեմային՝  պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր քննարկում  արդյունավետ է դրական արդյունքնի հանգելու համար:
‹‹Քննարկումների շնորհիվ է, որ հանգում ենք եզրակացությունների  ու կարողանում ենք որոշումներ ընդունել: Ընդդիմությունն առաջարկեց այս ձևաչափը, իշխնություններն ընդունեցին այն: Կարծում եմ, որ միասնական աշխատանքով կստեղծվի ու կընդունվի  մի փաստաթուղթ, որը մեզ հեռու կպահի կեղծիքից, և հնարավոր կլինի ընտրություններն անցկացնել հնարավորինս ազատ ու արդար ու թափանցիկ››:

Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունները շահագրգռված են, որ ընտրություններ ազատ ու արդար անցկացվեն:

‹‹Եթե այս ձևաչափով քննարկումներն արդյունավետ ընթանան, կարծում եմ՝ դրանք անպայման կնպաստեն նրան, որ ավելի լավ փաստաթուղթ ընդունվի››:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ չորս հոգին բավարար է,  որ ամեն կողմն իր տեսակետը կարողանա հայտնել, և կարևոր է, որ այդ անձինք աշխատեն արդյունավետ՝ գիտակցելով, որ իրենց ուսերին դրված է մեծ պատասխանատվություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ