24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«4+4+4» ձևաչափով քննարկումը կմեկնարկի վաղը. Հովհաննես Սահակյան

Մարտի 30-ին ժամը  17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները:

Ինչպես կանխորոշվել էր, քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և  քաղաքացիական հասարակությունից:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Սահակյանը:

‹‹Այդ ձևաչափով քննարկում անելու ցանկություն հայտնել է մեր գործընկերը՝ Լևոն Զուրաբյանը: Բազմիցս նշել ենք, հիմա էլ ասում ենք, որ այո՛, մենք պատրատ ենք լսելու ցանկացած քաղաքական ուժի առաջարկ, քննարկել նոր ԸՕ նախագիծը: Զուրաբյանի նամակը ստացել են  ԱԺ նախագահը, Դավիթ Հարությունյանը: Վերահաստատելով մեր պատրաստակամությունը՝ հիշեցնեմ, որ այդ ձևաչափով կքննարկենք ԸՕ-ն: Վաղը՝ ժամը 17.30-ին,  կմեկնարկի այդ քննարկումը››, – ասաց Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին հարց ուղղեցինք՝ փորձելով ճշտել՝ քննարկմանն ովքեր կմասնակցեն: Պատասխանելով այս հարցին՝ Հովհաննես Սահակյանը նշեց.

‹‹Մենք միայն գիտենք, թե մեր կողմից ով կմասնակցի. մեր աշխատանքային խումբը կլինի: Ընդգծեմ, որ  մեր կոալիցիոն գործընկերներին էլ ենք տեղյակ  պահել: Այսինքն՝ եթե ցանկություն կունենան, իրենք ևս կարող են մասնակցել այդ քննարկմանը››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ