16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Երեւան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Ինչպես տեղեկացնում է կայքը, Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։

ՌԴ վարչապետը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերական խնդիրներին առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ