04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան»

Ի զորակցություն երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների՝ «Հայ կանանց ճակատը» ստորագրահավաք է սկսում՝ «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով:

«Հայ կանաց ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչ Սյուզաննա Սիմոնյանը Henaran.am –ին  տեղեկացրեց, որ սորագրահավաքը տեղի կունենա մարտի 26-ից մինչև ապրիլի 7-ը:

«Ամեն օր ժամը 16.00-ից մինչև երեկոյան ժամը18.00-ը դուք կարող են գալ Ազատության հրապարակ և ստորագրել այս նպատակով բացված մատյանում: Իսկ Ապրիլի 7-ին հայտարարում ենք երթ՝ ի պաշտպանություն ՀՀ քաղաքացու իրավունքների և ընդդեմ ոստիկանական բռնությունների ՀՀ քաղաքացու նկատմամբ»:

Հիշեցնենք, որ երեկ Մաշտոցի պողոտայում բողոքի այկցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, որի ժամանակ ոստիկաններից մեկը ոստքով հարվածել է ակտիվիստ Ռուզաննա Եղնուկյանին և նրան տեղափոխել էին հիվանդանոց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ