13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դանակահարել են բժշկական կենտրոնի տնօրենին. մանրամասներ

Գյումրիում այսօր՝ մարտի 25-ի առավոտյան դանակահարվել է քաղաքի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը:

Նախնական  տեղեկություններով՝ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին  դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար: Արտուշ Ասատրյանն այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում է:

«Արտուշ Ասատրյանի վիճակը այժմ կայուն է: Հիվանդանոց է ընդունվել բազմակի վնասվածքներով: Ասատրյանը չի վիրահատվել: Պարզապես վերքը ռեվիզիայի է ենթարկվել, որ հասկանանք այն թափանցող է, թե ոչ: Դանակը հասել է մինչև պլևրա, բայց թոքը վնասված չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գյումրիի բժշկական կենտրոնի  բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ