Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի խմբին մեղադրել էր «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»:
Մեկնաբանելով այս խոսքերը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, հայտնում է Tass-ը։
Զախարովան ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս այս խնդրի լուծում է փնտրում։
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից։ Այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասել է նա: