15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ

Մարտի 23-ին Վրաստանում կայացավ ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:

Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայումս աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում:

Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ