16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է ստեղծում

ՀՀԿ-ն որոշել է ստեղծել քաղաքական դպրոց: Ինչպես ընդունված է մի շարք եվրոպական երկրներում, առաջատար կուսակցություններն ունենում են քաղաքական դպրոց, որը կկրի ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունը: Կուսակցությունում կստեղծվի եւս մեկ հանձնաժողով` արտաքին կապերի հանձնաժողով: «Սա կնշանակի, որ մեր կուսակցությունը մեծ նշանակություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, թե՛ Ռուսաստանի հետ»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը հիշեցրել է` աշնանը կկայանա ՀՀԿ համագումարը: «Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ հիմնական քննարկումները ծավալվել են ԸՕ-ի շուրջ, քննարկել ենք թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ քաղհասարակության առաջարկները: ՀՀԿ-ն եկավ այն եզրահանգման, որ մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր քաղաքական ուժերի, բոլոր ՀԿ-ների առաջարկությունները հաշվի կառնվեն, կքննարկվեն ու ամենակարեւորը քննարկվեց Վենետիկի հանձնաժողովի առաջարկները»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ