06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի շատրվաններն ու ցայտաղբյուրները կաշխատեն ապրիլի 7-ից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին:

Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուհագեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ: Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը:

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Թեև բավական ծավալուն են Հանրապետության  հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են:

Առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում, ի դեպ, աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը: Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով  և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,-ընդգծել է Կամո Արեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ