01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Մայրաքաղաքում սողիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել:  Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության <<Դու միայնակ չես>> ծրագրում, որն իրականացվում է <<Հայ-ռուսական երիտասարդական միասնություն>> հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ: Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը,  արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Էրեբունի  վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև  ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալը, Երևանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը:  Սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է հումանիտար օգնություն` սննդի, հագուստի և տեխնիկայի տեսքով:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ