13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պետք է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել են։ Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրները պետք է կատարելագործեն այդ ինտեգրացիոն կազմավորումը, որպեսզի այն Եվրամիությունից վատը չլինի, գրում է բելառուսական Belta-ն։

«Պետք է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծել ԵՄ-ից ոչ վատ միություն: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց վրա դատարկաբանների տպավորություն կթողնենք»,- ասել է նա։

Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ համատեղ աշխատանքը կարեւոր է։

«Համատեղ մենք ավելի հեշտ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ժամանակակից աշխարհը պարտադրում է մեզ»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ