24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց «Մարտի 1»-ը որպես զոհերի հիշատակի օր ամրագրելու առաջարկը

Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և «Մարտի 1»-ը որպես 2008 թվականի նույն օրվա զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշել:

Այսօր՝ մարտի 24-ին Կառավարության նիստում նախագիծը  ներկայացրեց  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը  մերժեց:

«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է  «Մարտի 1»-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել»,-ասված է կառավարության եզրակացության մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ