15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Գեղամ Գրիգորյանը հայ ու համաշխարհային օպերային արվեստի իսկապես փայլուն դեմքերից էր, ում ձայնը հնչում էր աշխարհի ամենահայտնի բեմերից, ում բարձր էին գնահատում ամենախստապահանջ մասնագետները, ում կատարումները մշտապես արժանանում էին բազմալեզու հանդիսատեսի համակրանքին:

Նա մեր մշակույթի ձայնային այցեքարտն էր արտերկրում: Այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների, իր արվեստի երկրպագուների հիշողության, հայկական օպերայի պատմության մեջ:

Անկեղծորեն ցավակցում եմ Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին ու արվեստասերներին եւ կիսում նրանց վիշտը»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ