26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հոգեկան հիվանդություններն ավելի շատ տարածված են ստեղծագործող մարդկանց շրջանում

Գիտնականները վաղուց են փորձում պարզել այն օրինաչափությունը, ըստ որի հոգեկան հիվանդություններով ավելի շատ ստեղծագործող մարդիկ են տառապում: “Journal of Psychiatric Research”-ում շվեդ գիտնականների հրապարակած հոդվածն ապացուցում է այդ փաստը:

Նրանք հետազոտել են 1,2 մլն մարդու: Արդյունքում պարզվել է, որ հոգեկան հիվանդություններն  ավելի շատ տարածված են այն ընտանիքներում, որոնց անդամները հակում ունեն արվեստի կամ գիտության նկատմամբ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ ստեղծագործող մարդիկ ավելի հակված են ինքնասպանություններ գործելուն եւ 50 տոկոսով ավելի հաճախ են իրագործում  դրանք:

“pravda.ru”-ն մեջբերում է ուսումնասիրության հեղինակ Սայմոն Կյագանի խոսքերը, ով ասում է. “Հոգեկան խանգարումը պետք է դիտել այլ տեսանկյունից: Օրինակ` եթե աուտիստը հետաքրքրվում է որեւէ բանով, ապա հնարավոր է` նա հանճար է: Նույնն է նաեւ շիզոֆրենիայի պարագայում”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ