01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իր գործընկերներին

«Մենք խորապես ցնցված եւ վրդովված ենք ահաբեկիչների կողմից երեկ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը:

 

Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության արդյունքում անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում:

Ես նամակով նաև իմ ցավակցությունն եմ հայտնել ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, որոնց հետ արդեն երկար ժամանակ մենք աշխատում ենք Վեհաժողովում: Հայազգի նաև մեծ համայնք ունենք Բելգիայում, և մեր հայրենակիցներին նույնպես մաղթում եմ տոկունություն այս դժվարին իրավիճակում: Հաշվի առնելով, որ Եվրանեսթի մեր խորհրդարանական պատվիրակությունը այս պահին գտնվում է Բրյուսելում ՝ կապ եմ հաստատել նրանց, ինչպես նաև, Բելգիայում մեր դեսպանի հետ, ովքեր վստահեցրեցին, որ ներկայումս անվտանգ պայմաններում են գտնվում, խորապես վրդովված ու ցնցված են կատարվածից և իրենց վշտակցությունն են հայտնում բարեկամ բելգիացի ժողովրդին:

Մենք ՝ հայ ժողովուրդը,  լավ գիտենք, որ ահաբեկչությունը այսօր մեծագույն սպառնալիք է ուղղված քաղաքակիրթ աշխարհին, և դրա դեմ պայքարը պետք է միասնական լինի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ