01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երևանում հափշտակել են բարեգործական գումարը

Մարտի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նա իր ընկերներ Խաչիկի և Գարուշի հետ Մուրացանի փողոցի 113/Ա հասցեում գործող դեղատնից բացահայտ հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը, որում եղել է մոտ 50.000-60.000 դրամ, և դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկին, Գարուշին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ