29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով

Այս տարվա` հունվար-փետրվարին նախորդ` 2015 թվականի հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով, իսկ փետվարը հունվարի նկատմամբ աճել է 9.4%-ով: Նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս տարի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.5%-ով:

Ըստ Վիճակագրականպետական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2.5%-ով, շինարարության ծավալը՝ 2.1%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ամիսներին աճել է 2.5%-ով, մասնավորապես՝ պետական հաստատություններում նվազել է 0.4%-ով, իսկ մասնավորում աճել՝ 5.4%-ով:

Հունվար-փետրվարին նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը 1.7%-ով , մասնավորապես՝ արտահանումն աճել է 23.6%-ով, իսկ ներկրումը նվազել՝ 12.2%-ով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ