28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անդառնալի աղավաղված

Տարբեր հարթակներից ահազանգեր են հնչում, թե մայրաքաղաքում քանդում են այն ամենն, ինչը պատմական Երեւանի հետ աղերս ունի: Անկախ հասարակական դիմադրությունից, երբեմն ապամոնտաժողներն անդրդվելի են: Սովորական է դարձել` մի օր արթնանում ենք եւ տեսնում, որ այլևս չկա քաղաքի կոլորիտային շինություններից մեկը:

Henaran.am-ի հետ զրույցում Մեգամետր ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Արթուր Հայրապետյանը նշեց.

‹‹Ցանկացած քաղաքակիրթ երկիր պահպանում է հին կառույցները: Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փլուզված շենքերի գծագրերով, լուսանկարներով հիմքից կառուցում կամ վերականգնում էին նույնիսկ այնպիսի շենքեր, որոնք հասարակական կյանքում առանձապես մեծ նշանակություն ու դերակատարություն չունեին: Բայց դրանք կառուցված էին հայտնի ճարտարապետների կողմից, դրանք խոսում էին տվյալ երկրի բազմադարյա պատմության մասին, ուստի հարկ էր պահպանել այդ շինությունները››:

Մասնագետը նշեց, որ ցանկացած պատմամշակութային հուշարձան կամ նույնիսկ այդ ցանկում դեռ չգրանցված, բայց հին, բազմադարյա շինությունները հարկ է աչքի լույսի պես պահել: Ճարտարապետի հավաստմամբ՝ երբեմն հասարակ ու պարզ թվացող շինություններն անգամ գրավիչ են ու յուրահատուկ:

‹‹Հասարակական կյանքում մեծ նշանակություն ու դերակատարություն ունեցած նույնիսկ ամենապարզ ‹‹սարայ››-ն էլ պետք է պահպանել: Այն բոլոր կառույցները, որոնք նախագծել են մեր անվանի ճարտարապետները, պետք է պահպանել: Ցանկացած շինություն, քաղաքաշինական ծրագիր և ոճ խորհրդանշում է տվյալ ժամանակահատվածում տվյալ երկրի քաղաքական-հասարակական, ճարտարապետական դիմագիծը, ապրելակերպն ու մշակույթը: Հարկ է ձգտել պահպանել այն, ինչն արդեն կառուցված է՝ անկախ նրա գեղեցիկ կամ ‹‹տգեղ›› լինելուց, քանի որ այդ երկու հատկանիշները հաճախ հարաբերական են, – ընդգծեց Արթուր Հայրապետյանը:

‹‹Հնի կողքին նորը կառուցելը կարծում եմ՝ լավ է, եթե այն ներդաշնակ է հնի հետ ու կա ընդհանոր փիլիսոփայություն, և այսպես ասած՝ հարգանք  հնի նկատմամբ››:

Ճարտարապետն անդրադարձավ նաև Զվարթնոց օդանավակայանի հին համալիրի էստակադայի քանդման որոշմանը՝ պնդելով, որ դա, միանշանակ սխալ որոշում է: Ըստ մասնագետի՝ եթե շինությունը վնասված է կամ քայքայված՝ դեռևս չի նշանակում, որ այն պետք է ապամոնտաժել, առավել ևս այսօր, երբ նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հնարավորինս սուղ ժամկետներում վերանորոգել, կարգի բերել շինությունը:

‹‹Զվարթնոց օդանավակայանի հին համալիրի Էստակադայի քանդումն ուղղակի անթույլատրելի քայլ է: Այդ շենքը սովետական մոդեռնիզմի բացառիկ նմուշներից է: Այն բարձր գնահատանքի է արժանացել բազում միջազգային մրցույթներում:

Անժխտելի է, որ այդ կառույցն այսօր գտնվում է վատ վիճակում, սակայն դա, կարծում եմ, կոնցենսիոների անհետևողականության արդյունքն է: Կոնցենսիոները պայմանագիր կնքելիս պարտավորվել է միջոցներ ուղղել շենքի վերականգնման ու պահպանման համար, բայց…››:

Ճարտարապետն հորդորում է` մի կողմ թողնել կորպորատիվ շահը, եթե այն ի հաշիվ ազգայինի է: Հայրապետյանի խոսքով`  խորհրդանշական նշանակություն ունեին նաև արդեն ապամոնտաժված ‹‹կուկուռուզնիկ››-ը, «Ռոսսիա» նախկին կինոթատրոնը, որը թեև մասամբ կանգուն է, սակայն անդառնալիորեն աղավաղված :

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ