26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք մեր տեսակետը չենք փոխել. ԿԸՀ նախագահը` ԸՕ նախագծից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքի նախագծին` մանրամասնելով  լրատվամիջոցների և դիտորդների թվին առնչվող հարցը.

«Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս այն դեռևս նախագիծ է միայն քննարկման փուլը հենց այն փուլն է, որի ընթացքում պետք է ներկայացվեն առաջարկություններ»:

Մուկուչյանը  նշեց, որ ընտրական օրենսգիրքն ամրագրել է բազմաթիվ հնարավորություններ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար, լայն իրավունքներ վերահսկելու ամբողջ ընտրական գործընթացը:

Ինչ վերաբերում է վիճելի դրույթներին, ապա այժմ քննարկումներ են ընթանում: Մասնավորապես` ոչ իշխանական ուժերի համար շարունակում է վիճելի մնալ քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցը:

Իշխանությունը կողմ չէ ցուցակները հրապարակելուն: Այս մասին Մուկուչյանն ասաց. «Ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը, որ ընտրողների ստորագրված ցուցակներն իրենց մեջ գաղտնիության էլեմենտ են պարունակում և դրանք չի կարելի հրապարակել: Մենք մեր տեսակետը չենք փոխել և դեմ ենք, որ այն հրապարակվի»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում մեկնարկել է ընտրական օրենսգրքի քննարկումը, հաջորդ շաբաթ խորհրդարանական լսումներ են սպասվում, հետո՝ քննարկում լիագումար նիստերի դահլիճում: Մինչ այդ հեղինակները վերահաստատում են. պատրաստ են քննարկման ցանկացած՝ այդ թվում ընդդիմադիրների առաջարկած «4+4+ 4» ձևաչափով ՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար ներգրավվածությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ