29 ամյա Էդգարի վիճակը ծանր է. նոր մանրամասներ գնացքին բախված մեքենայի վարորդի վիճակից
«Երիտասարդը ստացել է ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի: Էդգար Զոհրաբյանի վիճակը ծանր կայուն վիճակում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմանում դեռ չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Է. Զ.) եւ ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Է. Զ.-ն, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, տեղափոխել Երեւան: