30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անապահով ընտանիքի տղա է .մանրամասներ զոհված զինվորի մասին

ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում:

Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը

«15 տարի է իրենց ընտանիքը  շտարակում է ապրում: Ինքը երեխա է եղել, որ գնացել են: Չորս երեխա են ընտանիքում: Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի»,-Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը:

Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ Հովհաննեսի ընտանիքը սոցիալապես անապահով է, անգամ սեփական տուն չունեն:

Նշենք, որ զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ մարտի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ