26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում կրկին անախորժ միջադեպ եղավ

Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում փոքրիկ, բայց անախորժ միջադեպ եղավ:

Քննարկումը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը  պատգամավորների միջև բաշխեց հարցեր տալու իրավունքը, ինչը որոշ  պատգամավորների դժգոհությունն առաջացրեց:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վրդովված բացականչեց. «Եթե կեղծիքն այստեղ եք անում, ի՞նչ արդարության մասին եք խոսում: Բոլորիս աչքի առաջ կեղծիք եք անում: Երկու պատգամավոր մեզնից հետո են եկել, ինչի՞ եք իրենց մեզնից շուտ ձայն տալիս»:

«Հարցի իրավունք տալու կեղծիքը ո՞րն ա»,-  ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Կեղծիք եք անում, արդարությունից եք խոսում: Հրանտն ամենաշուտն է հարց տալու համար հերթագրվել, ինչի՞ ձայն չեք տալիս»,- ասաց Արամ Մանուկյանը:

Քանի որ Հովհաննես Սահակյանը հարցի իրավունքը տվել էր Մարգարիտ Եսայանին, Արամ Մանուկյանը հենց Եսայանին հարց ուղղեց.

«Դու որտե՞ղ էիր, երբ մենք գրանցվեցինք, ինչի՞ ես մեզնից շուտ հարց տալիս»:

«Ես այստեղ էի, բա որտե՞ղ էի»,- արձագանքեց Եսայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ