09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չարի վերջը գալու է, սերը կփրկի աշխարհը … լիրիկական զեղումներ` թեժ մեկնարկ ԱԺ-ում

Այսօր` փետրվարի 25-ին հրավիրված ԱԺ քառօրյայի մեկնարկը թեժ է: ԱԺ նիստի մեկնարկին  ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  հայ ժողովրդին շնորհավորեց ‘’Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրելու կապակցությամբ’’:

Նա ժողովրդական շարժմանն աջակցող քաղաքական ուժերի, նախաձեռնությունների անունից հայտարարեց, թե օրենքի ու Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու են, որ ժողովրդի քվեով դե-ֆակտո նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ իրավական ձևակերպմամբ` ամրապնդելով վերջապես ժողովրդի քվեով նախագահ ընտրվելու ավանդույթը: ‘’Կեցցե, Հայաստանը”, -հայտարարեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքելով`շեշտեց.’’Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Այլ հարցերի չեմ անդրադառնա, պարզապես կասեմ`  չարի վերջը գալու է, չարություն մի արեք’’:

Ռուբեն Հակոբյանի հայտարարությանն արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : ‘’Հայաստանը միշտ կեցցե, և սերն է, որ կփրկի աշխարհը’’,-ռեպլիկ նետեց Շարմազանովը նախագահությունից:

Հավելենք, որ այս քառօրյան բոյկոտել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, նշելով, որ ԱԺ օրակարգը չի համապատասխանում քաղաքական օրակարգին: Փաստորեն, այս խմբակցությունը չի սատարում “Ժառանգությանը”` ինչ-որ կերպ խորհրդարանում իրավիճակի փոփոխություն մտցնել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր քվեարկություններին դեմ է քվեարկելու` այդպիսով իր վերաբերմունքն արտահայտելով օրենքի նախագծերի հետ առնչություն ունեցող քաղաքական ուժին, որը  նրա խոսքով` առնչություն ունի ՀՀ հաստատված կարգին:

Ի դեպ, ՀԱԿ-ից ԱԺ նիստին ներկա է Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ “դե ֆակտո” ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան ջրբաժանը դե ֆակտո ուրվագծված է:

 

 

 

 

 

 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ