25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դե ասեք՝ վերջ էլի»

 

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկումը` Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հարցերն այնքան շատ էին, որ Մարգարիտ Եսայանը բողոքեց` ասելով, թե  այդպես խախտվում են իրենց իրավունքները:

«Ինչո՞ւ եք դեմ ընտրացուցակների հրապարակմանը: Սկզբունքային հարց է ԶԼՄ-ների սահմանափակման հարցը, ես կարծում եմ, որ այդ սահմանափակումը պետք է հանվի, թողնվի նախկինը: Մինչեւ 2008թ. քանի՞ անձնագիր է տրվել: Չե՞ք կարծում, որ կուսակցությունները պետք է ունենան երկու վստահված անձ: Ո՞ր դեպքում է քվեաթերթիկը համարվում անվավեր: Ինչո՞ւ եք որոշել չծալել քվեաթերթիկը: Հեռավոր գյուղերից մեկում մարդը կարող է մի ուրիշ ձև  ծալել քվեաթերթիկը, հետո՞…», –  սրանք էին Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցերը:

Դավիթ Հարությունյանը, պատասխանելով Զոհրաբյանին, ասաց, որ ԶԼՄ-ների հետ կապված հարցը աքսիոմատիկ լուծում չունի, ուստի ողջամպտ առաջարկներն, անշուշտ կընդունվեն:

Անձնագրային  բազայի հետ կապված հարցին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց` ասելով,  որ 1998թ. սկսած 854 հազար անձի վերաբերյալ չկա բազա:

«Դե ասեք՝ վերջ էլի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Սա չի նշանակում վերջ. վստահված անձինք կարող են մոտենալ ու ստուգել ամեն բան: Հիմա ի՞նչ անենք՝ սա է մեր երկրի իրավիճակը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ