09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բարեւ ԵՊՀ”, “Ով մեզ հետ չէ, ազգի դավաճան է”… դասադուլը մեկնարկեց /ֆոտո, վիդեո/

Երեւանի Պետական Համալսարանի գլխավոր մուտքի դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ ուսանողներ, որոնց թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք նարնջագույն վզկապներով, ժապավեններով եւ փուչիկներով` “վերջ կենսագրություններին” կարգախոսով դասադուլ են հայտարարել:

Համալսարանի ողջ մերձակա տարածքը շրջապատված է ոստիկաններով: Դասադուլավորներին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ հորդորեց չխանգարել ուսումնական գործընթացը, մտնել լսարանները եւ զգուշացրեց, որ անհարգելի բացակայություններ ունեցողների հարցը խիստ է դրվելու:

Ռեկտորի օգնական Գեւորգ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք դեմ չեն պայքարին, բայց պայքարն էլ պիտի պատճառ ունենա եւ պիտի դուրս լինի կրթական ոլորտից: Դասադուլավորները նշեցին, որ  կեղծ ընտրությունները ազգային հարց է, եւ իրենք չեն նահաջելու:

Դասադուլավոր ուսանողները լրագրողների հետ ճեպազրույցում նշեցին, որ իրենք չեն խանգարում դասապրոցեսը, ինչպես պնդում է կրթության եւ գիտության  նախարարությունը:

“Մենք հասկանում ենք, որ խանգարում ենք մեր ընկերների եւ մնացածի դասապրոցեսը, աշխատանքը եւ բարձրախոսով կոչերը հնչելու են միայն դասամիջոցներին”,-նշեցին կազմակերպիչները:

Henaran.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ դասադուլ հայտարարած ուսանողները  ԵՊՀ-ից շարժվելու են ԿԸՀ, որտեղ ժամը 13.00-ին հրավիրված նիստում ամփոփվելու է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները: 

 ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում  քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է  ՀՀ օրենսդրությամբ”:

 

Հիշեցնենք, որ սոցկայքերում հաղորդագրություն է տարածվել, որ ուսանողները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրության արդյունքները եւ պահանջում են անցկացնել նոր ընտրություններ:

 

Ինչպես Երեւանի պետական համալսարանից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, դասադուլի կողմակիցները կուրսերի ավագներին հորդորում են դասի չմտնել, եւ կուրսին հանել դուրս: “Ով մեզ հետ չի, նա ազգի դավաճան է”,-բացականչում են նրանք:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ