17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»

ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքագիծը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ կուսակցության հեղինակության վրա: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև եղած լեզվակռվին:

Մելքոնյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Լրագրողները հարց ուղղեցին Գագիկ Մելիքյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու են  ՀՀԿ որոշ պատգամավորներ փողոցային բառապաշարի անցնում Սերժ Սարգսյանին պաշտպանելիս: «Դիմե՛ք իրենց. նման պահվածքն առաջին հերթին վարկաբեկում է նման վարքագիծ ունեցող պատգամավորին»:

Այսուհանդերձ,  անկախ ամեն ինչից՝ ոչ կոռեկտ խպատգամավորները ևս կարող են հայտնվել համամասնական ընտրությունների ցուցակում: «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք ժողովրդին. ժողովուրդն ինքն է որոշելու, թե որ պատգամավորն է տեղ ունենալու ԱԺ-ում», – ասաց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ