25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդները բնակարան ձեռք կբերեն ամենամատչելի պայմաններով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր` մարտի 17-ին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Երիտասարդ ընտանիքներին` «մատչելի բնակարան» ծրագիրը դեռևս քննարկման փուլում է.

«Այսօրվա նիստում  ընդունվեց որոշում, որով բնակարան ձեռք բերելու պայմանները բարելավվեցին և այդ բարելավումը շարունակվում է և այն շարունակական բնույթ է կրելու»:

Տեղեկացնենք, որ այսօր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ծրագրում, մասնավորապես, իրականացվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները:

Ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:

Անդրադառնալով այդ փոփոխություններին նախարարը նշեց. «Որոշումը նոր է ընդունվել, մենք կունենանք լրացուցիչ քննարկումներ: Այդ ուղղությամբ առարկայական քայլեր են արվում և շարունակական է լինելու», – ասաց Ասատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ